Փաշինյան — եկեղեցի դիմակայություն․ ժամանակավոր դադարՄեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մինչև ընտրություններ դադար վերցնել ու չշարունակել եկեղեցու դեմ տարվող արշավը այնպես, ինչպես դա արվում էր վերջին ամիսներին։ Փաշինյանին զեկուցվել է, որ եկեղեցու հետ դիմակայությունը էլեկտորալ իմաստով բացասական հետևանքներ է ունենում, ուստի, կա անհրաժեշտություն ժամանակավոր դադար վերցնել։
Վերջին շաբաթներին, այդ թվում՝ այսօր, Փաշինյանի պաշտոնական էջերով նրա մասնակցությամբ պատարագները չեն հեռարձակվում ուղիղ եթերում, նա մեծ խմբերով չի գնում եկեղեցիներ, այլ միայն իր ներկայությունն է ապահովում այնտեղ։
Փաշինյանի հաշվարկը եղել է այն, որ Գարեգին Բ-ն ինքնակամ կհեռանա, ինչը տեղի չունեցավ, ավելին՝ իշխանություններին հաջողվեց եկեղեցուց պոկել միայն հոգևորականների մի չնչին հատվածի։
Այնուամենայնիվ, Փաշինյանը վստահ է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Գարեգին Բ-ի հեռացմանը կհասնի օրերի ընթացքում։
@armgeopolitic