Խարկովում ռուսական հարձակումներից երկու մարդ է զոհվել
Ուկրաինայի Խարկով քաղաքում և դրա շրջակայքում ռուսական հարձակումների հետևանքով երկու մարդ է զոհվել: Իզամիլի նավահանգստի վրա կատարված հարվածը վնասել է նավահանգստային կառույցներն ու էներգետիկ ենթակառուցվածքները, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են պաշտոնյաները։
Ինը մարդ վիրավորվել է Խարկովի երկու թաղամասերի վրա հասցված հարվածների հետևանքով:
Սահմանի ռուսական կողմում Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ ուկրաինական ԱԹՍ-երի հարձակման հետևանքով սահմանամերձ գյուղում զոհվել են 18-ամյա մի երիտասարդ և Գրայվորոն քաղաքում՝ իր մեքենայում գտնվող մի կին։