⚖️ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով։
🗣 ԴԱՀԿ-ից ստացված հաղորդման համաձայն՝ արգելվել է Ի.Ս.-ին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Ի.Ս.-ին և Լ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:
📣 Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Ի.Ս.-ն հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»։
[Քննչական կոմիտե]
💬 Ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն են իրականացնում՝ ԴԱՀԿ պահանջները չկատարելու համար: 🗣 Այդ մասին լրագրողներին հայտնել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ առգրավել են տան զարդերը, կանխիկ գումար: 📌 Անդրադառնալով կարգավիճակ ունենալուն՝ Սաղաթելյանը…