44-օրյա պատերազմին վերաբերող քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման պահանջով այս օրերին մի խումբ քաղաքացիներ են հանդես գալիս Ազգային ժողովում: Ի՞նչ են ասում նրանք: Ասում են` եթե քննել եք, կան մեղավորներ, հրապարակեք, տեսնենք այդ զեկույցը: Մեզ տարիներ շարունակ այդ զեկույցի անունն էիք տալիս, ինչի՞ համար չեք հրապարակում:
Այս մարդկանց պահանջներն իշխանություններն անտեսում են, նրանց հայհոյում են, վիրավորում, հիմա էլ սկսել են ձերբակալել:
Այս քննիչ հանձնաժողով կոչվածին մասնակցել է նաև նախկին ռազմական ղեկավարությունը` նախարար, ԳՇ պետ: Հիմա իրենք ասելիք չունե՞ն այս ապօրինությունների մասով: Ձեզ չի հետաքրքրու՞մ, թե ձեզ ինչ գործընթացի մասնակից դարձրեցին, բա էս մարդիկ դա են պահանջում, որ հրապարակվի զեկույցը: Դուք նման պահանջ չունե՞ք, թե՞ որ պահանջեք, ձեզ էլ կձերբակալեն: Այսինքն, էս մարդիկ նաև ձեր իրավունքների համար են հայհոյանք ուտում ու ձերբակալվում, առաջինը դուք պետք է գնաք իրենց կողքը կանգնեք ու պահանջեք, որ հրապարակեն:
Ամեն անգամ, երբ նոր մի իրավիճակ է ստեղծվում, դա ուղղակի հիասթափության նոր առիթ է դառնում, ուրիշ ոչինչ: