Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական կարևոր ենթակառուցվածքին
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) պնդում են, որ ռմբակոծել են Իրանի «ամենակենտրոն օբյեկտը», որը նախատեսված էիրազում ստորջրյա հայտնաբերման համակարգերի տեղակայման համար, թիրախավորելով այն օբյեկտը, որն օգտագործվում է «սոնար համակարգերի պլանավորման, հետազոտման, մշակման և արտադրության» համար։
IDF-ի տվյալներով՝ հարվածը «զգալիորեն խաթարել է Իրանի ահաբեկչական ռեժիմի ծովային հայտնաբերման և պաշտպանության կարողությունները»։
Քարաջում առանձին հարված է հասցվել «կենտրոնական օբյեկտին», որն օգտագործվում է թևավոր հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության համար։
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը և հարվածներ հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։…