💬 Հարցին, թե ինչու անվանական չի քննադատում Նիկոլ Փաշինյանին մետրոյում տեղի ունեցած
միջադեպի կապակցությամբ՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ասաց, որ դեպքի առնչությամբ ինքը շատ արագ հրապարակային հայտարարություն է տարածել։
❓ Հարցին, թե կաշկանդվա՞ծ է Փաշինյանի անունը հնչեցնելու հարցում, Մանասյանը պատասխանեց.
🗣 «Ինձ թվում է՝ բոլորի համար է հասկանալի եղել հայտարարության հետ կապված ցանկացած հանգամանք։ Եթե հասկանալի չի եղել, որպեսզի մենք խուսափենք բոլոր հնարավոր մանիպուլատիվ մեկնաբանություններից, բոլոր հնարավոր ոչ պարզ մեկնաբանություններից, ասեմ, որ այո, շատ պարզ է եղել, որ ես դեպքը և դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ:
🔸 Անկախ նրանից՝ դա վերաբերեր վարչապետին կամ վերաբերեր ցանկացած այլ քաղաքական ուժի, դատապարտում եմ, հիմա էլ կարող եմ հրապարակային ասել, որ այո, ես դատապարտում եմ հենց այդ դեպքը»: