🔹Սամարայի մարզում Ozon-ի պահեստին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, ավելի քան 500 աշխատակիցներ տարհանվել են, հաղորդել է առցանց առևտրի ռուսաստանյան ընկերությունը
📌«Պահեստում գտնվող ապրանքները հանվել են առցանց ցուցափեղկից: Տվյալ պահեստից առաքումները կչեղարկվեն, դրանց համար վճարված գումարները կվերադարձվեն հաճախորդներին»,- նշված է հաղորդագրությունում։