Վրացիները նորից կանգնեցրել են հայկական բեռնատարներն ու չեն թողբում` մտնեն Հայաստան
Վարորդների խոսքով` փետրվարի 12-ից Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատարները, բարձված հիմնականում տախտակով ու լամինատով, առանց որևէ հիմնավորման կանգնեցվել են վրացի մաքսավորների կողմից և թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան:
📌MakaryanNews-ի տեղեկություններով` վրացիները նորից «լևի» փող են ուզում աշխատել հայ բեռնափոխադրողների հաշվին: Այն, որ նրաք մեկ տարուց ավելի է` ապօրինի կարգով փող են պոկում հեղուկ գազ ներկրողներից, կոնյակ, ձկնամթերք ու ծաղիկ արտահանողներից, դա գիտեն բոլորը ու արդեն համակերպվել էին արդեն այս բարձիթողի վիճակին, քանզի Հայաստանի իշխանությունները` ի դեմս, այս դեպքում, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Նիկոլ Փաշինյանի, ոչինչ չեն անում այս ուղղությամբ: Հիմա էլ, փաստորեն, վրացական կողմը, «լևի» փողի համը առնելով, որոշել է ամեն ինչից փող պոկել: Հենց դրանով է պայմանավորված այս բեռնատարների` փետրվարի 12-ից վրացական կողմում կանգնած մնալը:
Ուշագրավն այստեղ այն է, որ հենց այս օրերին պաշտոնական այցով Երևան էր ժամանել Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, որին դիմավորել է Գևորգ Պապոյանը, ու, փաստորեն, այս հարցը չի բարձրացրել նա վրացի պաշտոնյայի մոտ կամ էլ տեղյակ չի եղել, որ բարձրացնի: Թեպետ` Պապոյանն իր ապաշնորհությունն այս ընթացքում քանիցս ապացուցել է հենց հեղուկ գազի և մյուս թեմաներով, երբ իբր բանակցել է վրացիների հետ, որ կարգավորի հարցը, բայց վերջու անճարությունից գնացել Հակակոռուպցիոն կոմիտեում հաղորդում էր տվել հայ վարորդներից «լևի» փող կլպող վրացի մաքսավորների դեմ: Այնպես որ, այս դեպքում էլ Պապոյանը, որ անզոր է անգամ տարրական հարցերը կարգավորել վրացական կողմի հետ, անգամ նրանց հրավիրում է Հայաստան` չեն գալիս, հազիվ է իր վրացի պաշտոնակցի հետ հայ-վրացական ձևական բարեկամության կենացը խմելուց զատ` որևէ հարց կարողանար լուծել: