🔹Պարզվել է Շիրակի մարզում «BMW»-ի ու «Opel»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը, հայտնում է Shamshyan. com-ը
📌«BMW»-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Լեյլի Խ.-ն, 20-ամյա Արման Տ.-ն, 5-ամյա Ռուզաննա Խ.-ն և 1-ամյա Միհրան Խ.-ն մահացել են, իսկ «BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն, «Opel»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8-ամյա Լեյլի Խ.-ն, 3-ամյա Տիգրան Խ.-ն և 1-ամյա Դավիթ Խ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսին սանավիացիայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
🔹Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը