🔶 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արուսյակ Ջուլհակյանին:
📌 Թեկնածուին հարցեր ուղղելու ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ջուլհակյանին խնդրեց ներկայացնել դիրքորոշումը Քննչական կոմիտեի՝ Արգամ Աբրահամյանի գործի մանրամասները հաղորդագրության միջոցով տարածելու վերաբերյալ։
🗣 «Եթե դուք ինձնից ուզում եք այդ բառը լսել, ապա, այո, դատապարտում եմ, բայց նաև պետք է ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ մենք ունենում ենք խնդիր հայտարարություններում՝ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված»,- ասաց Ջուլհակյանը՝ նշելով, որ այստեղ պետք է տեսնել ոչ թե դիտավորություն, այլ պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիր։
🔶 Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում…