Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությանը։
Ընդգծվել է, որ երկու երկրների միջև գործում է քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության ամուր պայմանագրային հիմք, իսկ 2023 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր խթան է հաղորդել քրեական արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում համագործակցության խորացմանը։