2020 թ. պատերազմից եւ 2023 թ. բռնագաղթից հետո որքան ՅՈւՆԵՍԿՕ-ն փորձել է պատվիրակություն ուղարկել Ադրբեջան, վերջինս մերժել է՝ պատասխանելով, թե ինքը կարող է վերահսկել:
Մյուս կողմից՝ կա տարհանված մշակութային ժառանգության կարգավիճակ որոշելու հարցը: Հայկուհի Մուրադյանը նկատում է. «Չէ՞ որ կարող է մոռացվել այդ արկղերում պահված ժառանգությունը, դա պետք է համայնքի մաս դառնա»:
«Մեր խնդիրն է միասնական որեւէ դիրքորոշում մշակել, միջազգային իրավունքին ցույց տալ իր խոցելի տեղերը, որ որոշ դեպքերում դա չի գործում, եւ այն, թե ինչ կարող ենք առաջարկել։ Առնվազն գիտական դիսկուրս է պետք ձեւավորել այս խնդիրների շուրջ»,- ասում է Հ. Մուրադյանը:
Այժմ հայ գիտնականներն աշխատում են «փախստական ժառանգություն» տերմինի վրա, որպեսզի կարողանան ցույց տալ խնդիրը, մտնել գիտական երկխոսության մեջ եւ որեւէ կերպ չսահմանափակվել միջազգային իրավունքով:
https://hetq.am/hy/article/178590?fbclid=IwdGRleAOkoglleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEen8PTGUZq2PPh1Jcp6R-2XDFNXH7PINyO3blnhr8UelSFG_r52VaWebHsZnI_aem_CMgLKjiC1C2aRCTy-0iJig
Արցախի թանգարանների մասին նոր գիրքը՝ հայկական ժառանգության պահպանության ահազանգ
Կապույտ կազմով գրքի շապիկին կողպված փայտե դուռ է: Այն մեզ տեղափոխում է Արցախ՝ մշակութային ժառանգության հետքերով: Կողպեքը միեւնույն…