🚨 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են։ Նրան տեղափոխում են քննչական մարմին, իրավապահները նախատեսվում են նաև նրան ներկայացնել կավորելու միջնորդություն։
⚖️ Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության հոդվածներով։
⚖️ Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության հոդվածներով։
Այնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, նրան վերածել են մեղադրյալի։
🏢 Փաստաբանը նշում է, որ գործը վերաբերում է հայ-իրանական համագործակցության շրջանակում ստեղծված կառույցներին։ Նրա պնդմամբ՝ Գագիկ Ծառուկյանը նպաստել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ծրագրերը ստացել են պետական մակարդակով անհրաժեշտ թույլտվություններ, իրականացվել են զգալի ներդրումներ, սակայն հետագայում Իրանի որոշ քաղաքացիների կողմից, ըստ նրա, թույլ են տրվել չարաշահումներ, որոնց վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր։
📄 Փաստաբանի պնդմամբ՝ իրանական կողմում ներկայացված հաղորդումների հիման վրա ստացված նյութերը փոխանցվել են հայկական իրավապահներին, որոնք դրանք հիմք են ընդունել։