Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին եռամսյակում 7.1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Մարտին այս ցուցանիշը 11.6 տոկոսով բարձր է եղել փետրվարի և 6.6 տոկոսով՝ 2025 թվականի գարնան առաջին ամսվա տվյալից: Նշվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի գնահատականների սույն (ծրագրային) վերանայումները պայմանավորված են տարեկան ՀՆԱ-ի վերանայման ժամանակացույցով, ըստ որի 2024 թվականի հաշվետու տվյալներով և դրա հիման վրա 2025-ի վերանայված տվյալներով՝ տարեկան ՀՆԱ-ում (առանց արտադրանքի զուտ հարկերի և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների՝ ՖՄԱՉԾ) տնտեսական գործունեության տեսակների կշիռները ենթարկվել են փոփոխությունների:
Դիտարկվող ժամանակահատվածում առավել մեծ աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ 22 տոկոս: Շինարարության ծավալը գնահատվում է 95 մլրդ 640.1 մլն դրամ: Մարտին՝ մեկամսյա կտրվածքով աճը 34.4 տոկոս է, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 24 տոկոս: Մարտին իրականացվել է 41 մլրդ 686.4 մլն դրամի շինաշխատանք: