Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ որոշման հետ ՌԴ-ն կապ չունի․ Պեսկով
Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է քննարկել վերջինիս քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարծում ենք՝ իրավունք ունենք՝ փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իսկապես քննարկել նրանց ծրագրերը [Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում]», — ասել է Պեսկովը ռուսական Вести լրատվամիջոցի հետ զրույցում։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների հանդեպ պայմանավորված է երկու երկրների միջև պատմական սերտ կապերով, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների համատեքստում Երեւանի ընտրած քաղաքական կուրսի նշանակությամբ։
Նախագահի խոսնակն անդրադարձել է նաև արցախյան խնդրին՝ ընդգծելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։
Ռուս պաշտոնյան նշել է, որ իր երկիրը որևէ առնչություն չունի Հայաստանի իշխանությունների այս քայլի հետ՝ հավելելով՝ Մոսկվայում ակնկալում են, որ այս հարցը քննարկելիս ռուսական կողմին հղումներ չեն արվի։