«Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը
«Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգի շուրջ քննարկումները ցույց տվեցին, թե որքան զգայուն և կենսական է անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Պոպուլիստական նկատառումներով և բառապաշարով մերժել այն և ստորադասել կուսակցական, նախընտրական շահին` նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշանակում է նաև չտեսնել Հայաստանն այս լարվածությունից դուրս հանելու թերևս միակ ճանապարհը։
«Երաշխավորված խաղաղությունը» հիմնված չէ կողմերի բարի կամքի վրա. այն ելնում է միջազգային քաղաքականության իրատեսական տրամաբանությունից։ Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ և խախտման համար պատասխանատվության համակարգ. Խոսքը վերաբերում է պրագմատիկ հարաբերությունների ստեղծմանը միջազգային այն դերակատարների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնմամբ, և որոնց ռազմավարական շահերը համընկնում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հետ:
Ի պատասխան «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգին սկսել է շրջանառվել այն թեզը, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները արդեն եղել են, սակայն ճակատագրական պահին դրանք չեն աշխատել։ Արդյունքում ասում են՝ Հայաստանը պետք է ինքն իրեն դարձնի «երաշխավորված խաղաղության» երաշխավոր:
Այս փաստարկը պարունակում է հիմքային տրամաբանական սխալ: Եթե գործող անվտանգության մեխանիզմները անբավարար կամ ոչ արդյունավետ են եղել, դա չի նշանակում ընդհանրապես հրաժարում երաշխիքներից, այլ դրանց վերանայում և ինստիտուցիոնալ ամրապնդում: Երաշխիքներից հրաժարվելը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ուղղակիորեն խորացնում է ռազմավարական խոցելիությունը.
պետությունը, որը գտնվում է հարևանների հետ ռազմական և ժողովրդագրական դիսբալանսի իրավիճակում, միայնակ չի կարող լինել խաղաղության երաշխավոր: Միջազգային քաղաքականության մեջ նման նախադեպ գրեթե գոյություն չունի։ Արտաքին պարտավորությունների, պատասխանատվության մեխանիզմների և միջազգային վերահսկողության բացակայության դեպքում ցանկացած «խաղաղություն» վերածվում է ընդամենը ճգնաժամերի միջև ժամանակավոր դադարների։
Բնականաբար, այս համակարգի կարևոր բաղադրիչն է մոնիթորինգի և երաշխիքների մանդատը, որը կարող է ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Սակայն դրա արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ձևակերպումներով, այլ նաև երաշխավորող պետությունների քաղաքական կամքով և նրանց ռազմավարական շահերի համընկնմամբ Հայաստանի հիմնարար շահերի հետ։ Հենց այդ պատճառով հայեցակարգը ենթադրում է դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորում՝ հռչակագրային պարտավորություններից դեպի չափելի, ձևականացված պատասխանատվության և գործնական աջակցության գործիքներ։
Խաղաղությունը չի կարող պահպանվել, եթե չկա խախտման դեպքում գործարկվող … շարունակությունը կարդալ
այստեղ։