Արամ Վարդևանյանն այսօր ակնարկեց, որ Սամվել Կարապետյանի ոտքին ամրացված վարչական հսկողության սարքում գուցե գաղտնալսող սարք է եղել տեղադրված, քանի որ ոստիկաններն այդ սարքը, զարմանալիորեն, շատ հաճախ էին փոխում (հավանաբար «զարյադկան» էր նստում):
Այս կոնտեքստում նա նկատեց, որ անգամ այդպիսի հսկողության պայմաններում Սամվել Կարապետյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ և որևէ խախտում թույլ չի տվել, հետևաբար, ըստ Կարապետյանի պաշտպանի, պետք է փոխվի Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը, որպեսզի Կարապետյանը կարողանա նաև հավասար պայմաններում մասնակցել քաղաքական գործընթացներին:
Փաստաբան Արամ Վարդևանյանը դատավոր Վահե Դոլմազյանին առաջարկեց ավելացնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված 4 մլրդ դրամ գրավը ևս 400 մլն դրամով Մանրամասն` այստեղ 👇 https://makaryannews.am/8460.html