🔸 ՀՀ քաղաքացին անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան. Վահագն Ալեքսանյան
Author: Telegram
-
Премьер-министр Никол Пашинян принял вице-президента компании NVIDIA Рева Лебаре…
Премьер-министр Никол Пашинян принял вице-президента компании NVIDIA Рева Лебаредяна
Собеседники обсудили вопросы, касающиеся хода реализации проекта компании Firebird по строительству в Армении AI-фабрики и дата-центра. Рев Лебаредян отметил, что работы по строительству центра находятся в процессе. В этом контексте стороны подчеркнули важность предоставления разрешений на экспорт очередной партии сверхмощных чипов, производимых компанией NVIDIA…
… Рев Лебаредян представил также проект реализации образовательной программы в сфере технологий в Армении. Премьер-министр Пашинян приветствовал эту идею и выразил поддержку Правительства в её реализации».
@bagramyan26 -
Հովիկ Աբրահամյանը պատմում է, թե ինչի դիմաց գործարար Նարեկ Նալբանդյանը վճարեց 25…
🟥 Հովիկ Աբրահամյանը պատմում է, թե ինչի դիմաց գործարար Նարեկ Նալբանդյանը վճարեց 25 միլիոն դրամ գրավը
https://youtu.be/sIl2gW-iyM8 -
Le Monde-ը հայտնում է, որ Ուկրաինան 2025 թվականի վերջին գաղտնի լուծարել է 2022 թ…
Le Monde-ը հայտնում է, որ Ուկրաինան 2025 թվականի վերջին գաղտնի լուծարել է 2022 թվականի փետրվարին կազմավորված ինտերնացիոնալ լեգեոնը։ Ավելին, ֆրանսիական պարբերականի հաղորդմամբ, օտարերկրյա կամավորներին տեղափոխել են գրոհային ստորաբաժանումներ, ինչը նրանց մոտ շոկ է առաջացրել։ -
«Армянская сторона сказала нам, что посещение этого места (Мемориала Цицернакабе…
«Армянская сторона сказала нам, что посещение этого места (Мемориала Цицернакаберд) очень важно, и это они попросили его посетить!»
©️Вице-президент США Джей Ди Венс
❗️Специально для тех, кто утверждал, будто власти Армении требовали не посещать мемориальный комплекс Цицернакаберд, а до этого кричали, будто власть разрушает Мемориал, чтобы гости не могли его посещать!
@bagramyan26 -
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությու…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է երկու երկրների միջև տնտեսական փոխկախվածությունը
Ջեյ Դի Վենսն այդ մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը խաղաղության հաստատման առաջին քայլն է։«Բայց խաղաղությունը պահպանելու մի մասն էլ այն է, ինչ մենք այսօր անում ենք` համոզված լինելու համար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածություն կա, որն անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի պահպանման համար»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ ինքը Հայաստանում գտնվելու 24 արդյունավետ ժամերի ընթացքում լավատես է, թե ինչի են հասել այդ ուղղությամբ։
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը իսկապես խաղաղության լուրջ գործարքի է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ նրա վարչակազմը նպաստում է դրա պահպանմանը։
Նա հավելել է, որ ուրախ էր Հայաստանում գտնվելու համար, որտեղից էլ մեկնելու է Ադրբեջան։ -
Մխիթար Հայրապետյանը և Ջեյքոբ Հելբերգը քննարկել են հայ-ամերիկյան տեխնոլոգիական գո…
Մխիթար Հայրապետյանը և Ջեյքոբ Հելբերգը քննարկել են հայ-ամերիկյան տեխնոլոգիական գործընկերության ռազմավարական օրակարգը ▫️
Շեշտվել է, որ նմանատիպ նախաձեռնությունները նպատակ ունեն էլ ավելի խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ ստեղծելով ամուր հիմքեր թվային տնտեսության զարգացման համար ▫️ https://hetq.am/hy/article/179676 -
Три актера армянского происхождения снялись в новом сезоне популярного сериала …
🎦 Три актера армянского происхождения снялись в новом сезоне популярного сериала Netflix
Три американских актера армянского происхождения снялись в четвертом сезоне популярного сериала Netflix «Линкольн для адвоката», который вышел на Netflix 5 февраля 2026 года.
Майкл Гюрджян вернулся в новом сезоне юридического триллера, а его персонаж, ранее известный как Алекс Грант, теперь скрывается под именем Алекс Газарян.
Актер и бывший спортсмен ММA Роман Митичян исполнил роль персонажа по имени Арам. Его участие добавляет остроты и аутентичности повествованию в условиях нарастающего напряжения в судебном процессе.
Эдгар Даматян сыграл персонажа по имени Айк. Его сюжетная линия пересекается с основным сюжетом и затрагивает темы семьи и культурной идентичности.
@alphanewsam
Подписка на Alpha News
ВК • Дзен • Сайт • TikTok • Facebook • Instagram • YouTube • X/twitter -
В Армении назвали сроки подачи деклараций для получения соцкредитов в 2026 годуВ…
В Армении назвали сроки подачи деклараций для получения соцкредитов в 2026 году
В Армении в 2026 году для получения социальных кредитов гражданам необходимо заполнить декларации о доходах в период со 2 марта по 1 ноября. Об этом на пресс-конференции по итогам 2025 года заявил председатель Комитета по государственным доходам Армении Эдуард Акопян.
“Необходимо зайти в систему, подтвердить декларацию электронной подписью и добавить информацию в случае необходимости, а затем подать заявление о возврате соцкредитов и получить причитающиеся средства”, — сказал Акопян.
Отдельно глава КГД затронул вопрос возможного пересмотра размеров социальных кредитов.
@newsarmenia -
ԱՄՆ-ում տեղակայված արհեստական բանականության (ԱԲ) ամպային տեխնոլոգիաների և ենթակա…
❗️ԱՄՆ-ում տեղակայված արհեստական բանականության (ԱԲ) ամպային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների Firebird ընկերությունը հայտարարեց իր ԱԲ գերհամակարգչային մեգանախագծի երկրորդ փուլի մասին՝ ստանալով ԱՄՆ արտահանման լիցենզավորման և կարգավորող մարմինների հաստատումը Հայաստանին լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 գրաֆիկական պրոցեսորների (GPU) վաճառքի և մատակարարման համար։
Ընդլայնված կլաստերը նշանակալի ձեռքբերում է, որը Հայաստանը դասում է աշխարհի հինգ խոշորագույն ԱԲ GPU կլաստերների շարքին։ 4 միլիարդ դոլար արժողությամբ այս նախագիծը հանդիսանում է երկրի պատմության մեջ տեխնոլոգիական ոլորտի ամենանշանակալի կապիտալ ներդրումներից մեկը:
Հայտարարությունն արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, NVIDIA-ի Omniverse և սիմուլյացիոն տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, ինչպես նաև Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.«Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականությունների ոլորտում կնքած հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։ Հուսով եմ որ բարձր տեխնոլոգիական ոլորտում ձևավորված համագործակցությունը թույլ կտա էլ ավելի զարգացնել և ամրապնդել Հայաստանի և Միացյալ Նահանգների ընկերությունների միջև երկուստեք, շահավետ փոխգործակցությունը»:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է.
«Այսօր նոր սկիզբ է դրվում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության համար: Վարչապետը նշեց այս անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին. Միացյալ Նահանգները հպարտությամբ հաստատել է NVIDIA-ի հետ կապված այս հրաշալի տեխնիկական համաձայնագիրը: Սա նշանակում է նոր շուկաներ և նոր աշխատատեղեր ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների, այնպես էլ Հայաստանի համար: Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի երկրների մեծ մասում. դրանք այժմ զարգացվելու են, և այդ չիպերն օգտագործող տվյալների կենտրոնները կառուցվելու են Հայաստանում՝ շնորհիվ վարչապետի առաջնորդության»:
ԱՄՆ արտահանման՝ նոր ստացված լիցենզիան թույլատրում է NVIDIA-ի առաջադեմ սարքավորումների վաճառքն ու ներկրումը Հայաստան՝ վերահաստատելով նախագծի լիարժեք համապատասխանությունը ԱՄՆ կարգավորող դաշտին և ընդգծելով նախաձեռնությանն աջակցող ինստիտուցիոնալ վստահության բարձր մակարդակը:
Երկրորդ փուլը հիմնված է Firebird-ի կողմից նախկինում հայտարարված առաջին փուլի վրա, որը 500 միլիոն դոլարի ներդրում էր և հիմք դրեց Հայաստանի առաջին՝ բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային կլաստերի ստեղծմանը: Միասին այս երկու փուլերը որակական փոփոխություն են ենթադրում Հայաստանի տեխնոլոգիական ենթակառուցվածքներում՝ հնարավորություն տալով հետազոտություններ իրականացնել կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության, տիեզերական հետազոտությունների և հաջորդ սերնդի ԱԲ հավելվածների ոլորտներում:
Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը հավելել է. «Firebird-ը համաշխարհային մակարդակով ընդլայնում է ԱՄՆ-ի առաջատար դիրքերը ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում՝ համահունչ մեր տեսլականին՝ ծառայեցնել ԱԲ-ն ի շահ բոլորի: Այս նոր կլաստերը Հայաստանը դարձնում է գերհամակարգչային համաշխարհային հանգույց՝ ցույց տալով, թե ինչպես ԱՄՆ վստահելի ենթակառուցվածքները կարող են հզորացնել զարգացող տնտեսությունները: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ և Հայաստանի կառավարություններին իրենց գործընկերության համար, որը հնարավորություն տվեց ամերիկյան տեխնոլոգիաներին գործել գլոբալ մասշտաբով»:
Firebird-ի մեգանախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել կայուն, համաշխարհային մակարդակով մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգ, որի հիմքում ընկած են անվտանգ ենթակառուցվածքները, միջազգային գործընկերությունը և երկարաժամկետ տնտեսական արժեքը:
Մինչ Firebird-ը թևակոխում է երկրորդ փուլ, նախաձեռնությունը հանդիսանում է շոշափելի օրինակ այն բանի, թե ինչպես անդրսահմանային համագործակցությունը, համապատասխանեցված կարգավորող դաշտը և նորարարությանը միտված համատեղ հանձնառությունը կարող են վերածվել ազգային նշանակության տրանսֆորմացիոն ազդեցության: