🇦🇲 Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են երևանցիները փոսերը լցնում սեփական միջոցներով և ջանքերով։ Ջերմ ողջույններ Տիգրան Ավինյանին և պետական պարտքով անորակ ասֆալտ արած իշխանություններին։ @armgeopolitic
#բիզնես 🟩Ucom-ի և Fast Shift վճարահաշվարկային ընկերության միջև փոխշահավետ պայմաններով ձևավորված համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդներն այսուհետ կրկին հնարավորություն ունեն շարժական ծառայությունների և ֆիքսված կապի Unity փաթեթների դիմաց վճարումներ կատարել Fast Shift հավելվածով և վճարային տերմինալների միջոցով։
Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք. Խուդաթյան
«Իմ տպավորությունն այնպիսինն է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ՝ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք: Եթե ստացվի այնպես, որ իրենք դա անեն, շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ինչ-որ հարցեր խանգարեն, թեև իմ ըմբռնումն այնպիսինն է, որ հարցեր չպետք է լինեն, որոնք առնվազն Երասխի և Ախուրիկի մասով կխանգարեն, եթե այդպիսի հանգամանքներ լինեն ՀՀ կառավարությունն ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետև դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է»,-
այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
ՌԴ-ն ՀՀ-ի հետ բանակցություններ կսկսի հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, լրագրողներին…