🥚 Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՍԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում:
🔴 Ձվի արտադրական կազմակերպությունների դիտարկման արդյունքում խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում:
🧪 Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (13․03 և 21․03), «Էլիտ» (18․03) չեն համապատասխանել սեղանի ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)։
↘️ Մակնշմամբ ներկայացվածին չի համապատասխանել «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 24․03, 26․03 և 27․03), «Արզնի» (20․03), «Գնթունիք» (25․03), «ԵԹՖ» (25․03), «Էլիտ» (18․03), «Էրեբունի» (17․03), «Թաարմ» (21․03), «Կոկո» (20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 14․03, 26․03, 22․03, 18․03 և 24․03) և «ՈԹՖ» (26․03) ապրանքնիշերի ձվի կարգը:
☑️ Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր: