Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել փոքր ու միջին ձեռնարկությունների շահերի պաշտպանության կազմակերպություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի անդամների և փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ հանդիպման ընթացքում:
«Ձևավորվում է մի օղակ, որի պարտականությունն է կառավարության հետ աշխատելը, հարցերը հավաքել, բերելը, որը կլինի պրոֆեսիոնալ և պետական պաշտոն չի լինի»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ կազմակերպությունը, բայց պայմանով, որ ՓՄՁ-ն ևս կմասնակցի ֆինանսավորմանը: