🇦🇲🇺🇸 [ԱՄՆ-ի հետ] մենք միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում, Հուսով ենք, որ հնարավորինս շուտ կթևակոխենք հաջորդ՝ շինարարական փուլ։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով TRIPP-ի վերաբերյալ Պետդեպի մեկնաբանությանը.
🔸 «Եվ հենց այստեղ է, որ մենք կունենանք նաև երրորդ գործընկերների կարիքը։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու, և նախագիծը մեծ հաշվով ամբողջությամբ երկկողմ է՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Սակայն և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիքը ունենալու, և՛, ամենայն հավանականությամբ, նաև այդ համակարգերի կառավարման փուլում»,- նշել է նա։
📌 Միրզոյանը հավելել է, որ նախագիծը բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից մինչև Պորտուգալիա, ինչպես նաև հարևան երկրներ։
[ՀՀ արտաքին գործերի նախարարություն]
🇺🇸🇦🇲🇦🇿 TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման:…