🇹🇷🗣 Օգնությունը կարող է գալ Թուրքիայից. որպես հնարավոր տարբերակ՝ Կաթողիկոս դարձնել Ստամբուլի պատրիարք Սահակ Մաշալյանին📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի վերջին շրջանի հիմնական ներքաղաքական «զբաղմունքը», կարծես, դարձել է Եկեղեցու դեմ պայքարը։
🔴 Դժվար է ասել՝ Փաշինյանն իսկապե՞ս նույնիսկ տարրական բաները չի հասկանում, թե՞ իրեն այդպես ձեռնտու է։ Օրինակ՝ երկար ժամանակ նա կարծում էր, թե կարող է պարզապես «ազատել» Ամենայն հայոց կաթողիկոսին այնպես, ինչպես ազատում է իր քպական նախարարներին կամ այլ պաշտոնյաների: Ավելին, եղավ պահ, երբ Փաշինյանը լրջորեն հայտարարեց, թե… Կաթողիկոսն իր կողմից «կարգալույծ է արված»։
🔴 Ըստ երևույթին, օգնականները ստիպված եղան բացատրել, որ նա ո՛չ Աստված է, ո՛չ էլ Տիեզերական ժողով և նույն հաջողությամբ կարող էր «պաշտոնազրկել» Թրամփին կամ Պուտինին։
🔴 Ընտրություններից առաջ այսպիսի խայտառակությունը խելամիտ չէր։ Այդ ժամանակ էլ նա որոշեց հավաքել տասը հոգևորականների, որոնք դժգոհ էին կամ պատրաստ էին համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ստիպել նրանց ստորագրել նամակ Կաթողիկոսի դեմ։ Նամակը, սակայն, որևէ ազդեցություն չունեցավ։ Օգնականները երևի նորից բացատրեցին, որ Կաթողիկոսին հեռացնել տասը պատահական հոգևորականի ստորագրությամբ նույնն է, ինչ վարչապետին հեռացնել տասը քաղաքացու նամակով։ Հասկանալով, որ ուղղակի հեռացնել չի ստացվում, նա զուգահեռ նաև այլ ճանապարհներ էր մտածել՝ ստեղծել իր՝ «փաշինյանական» եկեղեցին՝ ասենք՝ Հովհաննավանք կենտրոնով։
🔴 Սկզբում դրա գլուխ նշանակելու էին Ստեփան Ասատրյանին, բայց նրա «ծիսակատարությունները» Հայաստանում ծաղրի առարկա դարձան։ Այդ պատճառով իշխանությունը սկսեց այլ թեկնածու փնտրել, սակայն քահանաներ, որոնք պատրաստ են համագործակցել Փաշինյանի հետ, գրեթե չկան։
🔴 Այս ամենը Փաշինյանին հերթական անգամ առարկայորեն ցույց են տալիս իր՝ արագորեն գահավիժող վարկանիշը։ Դե, իսկ օգնությունը կարող է գալ Թուրքիայից. որպես հնարավոր տարբերակ՝ Կաթողիկոս դարձնել Ստամբուլի պատրիարք Սահակ Մաշալյանին։ Եվ տրամաբանական է. եթե, Հայաստանի իշխանությունների պատկերացմամբ, Հայաստանը պատրաստվում է դառնալ նոր օսմանյան կայսրության նահանգ, ապա Կաթողիկոսն էլ թող լինի Ստամբուլից»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք