Վիկտոր Օրբանը պարտվել է ընտրություններումՀունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյարը
հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։
«Ընտրության արդյունքները վերջնական չեն, բայց իրավիճակը հասկանալի է և հստակ, — ապրիլի 12-ի երեկոյան աջակիցների առջև հայտարարել է Օրբանը, — Ընտրության արդյունքը մեզ համար ցավալի է բայց հստակ։ Կառավարելու պատասխանատվությունը և հնարավորությունը մեզ չի տրվել։ Ես շնորհավորել եմ հաղթողին»։
Հունգարիայի կենտրոնական ընտրական մարմնի փոխանցմամբ՝ Օրբանի «Ֆիդես»-ը ստացել է ընտրողների ձայների 37.8 տոկոսը, մինչդեռ Մաջյարի «Տիսա»-ն՝ 53.6 տոկոսը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար։