📌 Փաշինյանը հստակեցրեց, որ «Խաղաղության խորհրդին» մասնակցության մասով ֆինանսական պարտավորություն չկա, կա կամավորություն։
🔸 «Կարծում եմ՝ ՀՀ-ն պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, որ բոլոր տեղերը գնում է և «վիզը ծուռ՝ անկյունում կանգնածի» կարգավիճակում է։
🔸 Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք, ես կարծում եմ՝ պետք է մասնակցություն ունենանք, և մենք կունենանք մասնակցություն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են ՀՀ համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։