Մոտ 2 ամիս առաջ 44֊օրյա պատերազմում Հհ զոհերի պաշտոնական թիվ նշվեց 3833, և 191 հոգի անհայտ կորած։ Այսինքն, զոհերի թիվը կարող է փոխվել։
Որոշեցի ուսումնասիրել և գտնել Ադրբեջանի զոհերի պաշտոնական թիվ։
Եվ այսպես`
2021 թվականի հունվարին զոհերի պաշտոնական թիվ է հայտարարվել 2855, 2021 թվականի մայիսին 2895, 2025 թվականին 44-օրյայի զոհերի թիվը նշվել է ավելի քան 2900 ։
Միաժամանակ, մի առիթով Ալիևն անցած տարի ասաց, որ 44֊օրյայի և 2023 թվականի սեպտեմբերի գործողությունների ժամանակ միասին վերցրած ավելի քան 3000 զոհ են ունեցել։