🔹 Այսօր Առաջինի լրատվական ալիքը նշում է իր 5-ամյակը
🔹 Առաջինի հեռուստաընտանիքում իր կարևոր դերն ունեցող ալիքը 5 տարի շարունակ իր ուղիղ հեռարձակումներով հեռուստադիտողին հաղորդում է ամենաթարմ լրատվությունը։ Այն շարունակում է մնալ ամենավստահելի 24/7 լրատվամիջոցը. այս են փաստում տարբեր ժամանակներում հեռուստադիտողների շրջանում անցկացրած հարցումները։
🔹 Համապետական սփռում ունեցող լրատվական ալիքը հավատարիմ է սեփական ձեռագրին ու սահմանած նշաձողին: Այն շարունակում է իր անխափան ընթացքը Հանրայինի պրոֆեսիոնալ թիմի ամենօրյա և հետևողական աշխատանքի շնորհիվ: