🇦🇿 Ադրբեջանում հայտարարել են Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկրում հեղաշրջում իրականացնելու ծրագրի բացահայտման մասին։
❗️Ադրբեջանական պետական APA գործակալությունը, հղում անելով հավաստի աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական հեղաշրջման պլան։ Նշվում է, որ Մեհդիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության շրջանից, որն առաջացել էր ադրբեջանական AZAL ինքնաթիռի՝ Ռուսաստանի օդային տարածքում ՌԴ ՀՕՊ ուժերի կողմից խոցվելու դեպքից։
📌 Նշվում է, որ Մեհդիևի ծրագրի համաձայն՝ գործողության հիմնական դրվագն ինքնաթիռի վթարը պետք է լիներ՝ ազդարարելով հեղաշրջման սկիզբը։ 2024թ․ դեկտեմբերին պլանավորվել էր Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «վթար», որն, առաջին հայացքից, նման կլիներ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման։ Մինչ երկիրը ցնցված կլիներ, պետք է հայտարարվեր «արտակարգ դրություն»։ […]
🔸 Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե գործողությունը ձախողվել է, քանի որ կազմակերպիչները սխալ են թույլ տվել՝ նախագահական ինքնաթիռի փոխարեն խոցելով քաղաքացիական AZAL ինքնաթիռը։ Ըստ հրապարակման՝ ռուսական կողմն ինքն է ադրբեջանական կողմին տեղեկացրել Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։ |armenpress.am|