🙏ԱԺ-ում շնորհավորեցին Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան օրը ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը շնորհավորեց Ամենայն հայոց կաթողիկոսի 75-ամյակը՝ մաղթելով երկար կյանք, կորով և եռանդ՝ հավատավոր ժողովրդին առաջնորդելու համար։ Նրա ելույթից հետո ՔՊ-ականների կողմից դահլիճից հնչեց «ամեն» արձագանքը, ինչին Խաչատրյանը պատասխանեց, որ իր ասածը կրոնական տեքստ չէր։ 🔗aravot.am | @aravot
❗️Ավետիք Չալաբյանը դատական նիստերի դահլիճից ազատ կարձակվի։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաքվե» միավորման ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ 2026թ․ հունիսի 24-ին, խուզարկվել էր Ա. Չալաբյանի բնակարանը։ Նա ձերբակալվել էր ապա կալանավորվել երկու ամսով։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Ա․ Չալաբյանը, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, նպատակ է ունեցել խոչընդոտել 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը։
📍Ավետիք Չալաբյանի ազատ արձակման որոշումից հետո կինը հուզվեց
⚡️⚡️Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանից ♦️Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին մեղшդրանք էր առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խnչընդոտելու նախապատրաստության համար
⚖️«Ինձ համար խնդրահարույց է «Հայաստան» դաշինքի որևէ անդամի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրումը»․ Լուսինե Բադալյան Լուսինե Բադալյանը նշել է, որ իր համար խնդրահարույց է «Հայաստան» դաշինքի որևէ անդամի առաջադրումը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նա պատճառաբանել է, որ դաշինքի պատգամավորներն անցյալում իրեն քաղաքական ճնշումների են ենթարկել՝ փորձելով ստիպել միանալ իմպիչմենթի գործընթացին։ 🔗aravot.am | @aravot