🗳️ «Մանդատների հարցով քաղաքական որոշում չունենք, սպասում ենք ընտրության ամփոփ արդյունքներին»․ Գոհար Մելոյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ այս փուլում մանդատներ վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ քաղաքական որոշում դեռ չկա։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է ավարտել վերահաշվարկներն ու ճշգրտել ընտրության վերջնական արդյունքները։
Մելոյանն ընդգծել է, որ արձանագրված խախտումների ծավալը մեծ է, իսկ վերջնական արդյունքները կարող են ազդել մանդատների բաշխման և ապագա քաղաքական գործընթացների վրա։ Նա նաև պնդել է, որ ընտրական գործընթացում եղել են լուրջ խախտումներ, որոնք, իրենց գնահատմամբ, ազդել են քաղաքացիների կամարտահայտության վրա։
aravot.am |
@aravot