🗳 Մատչելիության խնդիր, քվեաթերթիկների դուրսբերում ընտրատեղամասերից, բաց քվեարկություն. «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը խախտումներ է գտել
«Ազատ քվե» առաքելության ղեկավար Գրիգոր Ջանիկյանի փոխանցմամբ՝ 3 մարզերի 25 տեղամասերում արձանագրվել են կահավորման և մատչելիության խնդիրներ։ 5 տեղամասում տպող սարքերի զրոյական տեղեկանքի փոխարեն տրվել է թերթիկ, որտեղ արդեն եղել է մեկ քվեարկողի տվյալ։ Նկատվել են նաև տեղամասից քվեաթերթիկների դուրսբերման դեպքեր։
Առաքելության ներկայացուցիչ Մադլեն Մինասյանը հավելել է, որ արձանագրվել են քվեաթերթիկների անհավասար բաշխման, դրանց տրամադրմանը մեկից ավելի անդամների մասնակցության, ինչպես նաև բաց քվեարկության և գաղտնիության խախտման դեպքեր։
aravot.am | @aravot_