Կիմ Չեն Ընը Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում լիակատար աջակցություն է հայտնել Բելառուսին։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ երկու երկրներն էլ ձգտում են բազմաբևեռ աշխարհի կառուցմանը՝ հիմնված ինքնուրույնության և արդարության սկզբունքների վրա, ինչպես նաև ունեն համանման դիրքորոշումներ միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։
«Կարծում եմ, որ սա նախադրյալ է երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման համար՝ երկու երկրների փոխադարձ շահերին համապատասխան», — ասել է նա։
«Մենք հայտնում ենք համերաշխությունը և լիակատար աջակցությունը Բելառուսին, որը ձգտում է վարել ինքնուրույն քաղաքականություն, հասնել խաղաղության և զարգացման՝ միաժամանակ շարունակելով հարաբերությունների զարգացումը ավանդաբար բարեկամ երկրների հետ», — ընդգծել է Կիմ Չեն Ընը։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել նաև նրան, թե ինչպես է Բելառուսի կառավարությունն ու ժողովուրդը «հասնում նշանակալի հաջողությունների՝ ինքնիշխան իրավունքների և շահերի պաշտպանության գործում, անվտանգության ոլորտում, ինչպես նաև տնտեսության կայուն զարգացման մեջ»։