ԵՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա․ Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուսական Առաջին ալիքի եթերում զգուշացրել է՝ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։
«Եվրոպական Միության երկրների հետ հիմա ավիահաղորդակցություն չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա», — ասել է փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի կողմից Եվրոպական Միության հետ մերձեցման վերաբերյալ ընդունված որոշման հնարավոր հետևանքները։
«Գուցե շատ կոշտ է հնչում, բայց մենք ցանկանում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա, քանի որ ընդունվել են Եվրոպական Միության հետ մերձեցման որոշումներ», — ասել է ռուսաստանցի պաշտոնյան։