❗️2021թ.-ին Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ժամանակ 45-ամյա Նշան Նշանյանը կորցրել էր գիտակցությունը և 14 օր անց մահացել։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի վերջնական եզրակացությունը հաստատել է, որ Նշանյանի մահը տեղի է ունեցել բժշկական սխալի հետևանքով։ Բայց քննությունը, մահացածի քրոջ, իրավահաջորդի՝ Լուսինե Ազնաուրյանի պնդմամբ, շարունակում է ձգձգվել՝ առանց արդյունքի։
📌 Քաղաքացու մահից գրեթե 4 տարի անց Քննչական կոմիտեն չի պարզել դեպքի հանգամանքները։ Դեպքի վաղեմության ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին, Լուսինե Ազնաուրյանը կարծում է, որ իրավապահ մարմինները դիտավորյալ են ձգձգում գործի բացահայտումը, որպեսզի մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է։ |
hetq.am|