👨🏼⚖️ 44-օրյա պատերազմից 5, իսկ Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելուց 3 տարի անց մեղադրյալներից մեկի՝ Էլլադա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
📍 Հարությունյանը մեղադրվում էր պաշտոնեական կեղծիքի մեջ, որը առնչվում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելու դրվագին։
⚖️ Նշենք՝ այս տարիների ընթացքում դատարանը հարցաքննել է 50 վկաների, ավելի քան 40 վկայի հարցաքննություն էլ դեռեւս սպասվում է։
📎 Կարդալ ավելին
Քիմիկների զորամասի գործով մեղադրյալ Էլլադա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց — Infocom
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր քննության առարկա դարձրեց 2020 թ․-ին ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (հայտնի է որպես Քիմիկների զորամաս) համալրման բաժանմունքի պետ, կապիտան Էլլադա…