«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարական աղբյուրներին մոտ կանգնած անձինք մտերիմ շրջապատում շարունակում են քննարկել Աննա Հակոբյանի` Փաշինյանի կողքին կրկին հայտնվելու փաստը։ Եվ ահա, շրջանառվող լուրերի համաձայն, Աննան չէր հայտնվի Գյումրիում, եթե պատահաբար չհայտնվեր Փաշինյանի ուղիղ եթերի կադրում։
Հենց դրանից հետո, ըստ նույն լուրերի, Փաշինյանն Աննային համոզել է, որ հետը գնա Գյումրի։ Եվ պատճառը հենց դա է, որ վերջինս ամենուր դժգոհ դեմքով էր, ինքը՝ Աննան, ասում են, դրանից օրեր առաջ էր վերադարձել Կառավարական կեցավայր»։