Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ու նախագահին՝ Նովրուզի առիթով
«Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին:Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա:
Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»,- ասված է Փաշինյանի ուղերձում: