🇺🇸«Մեր առաջին տիկին Մելանյան այսօր այստեղ է։ Նայեք Մելանյային, այնքա՜ն գեղեցիկ է։ Տիկի՛ն Թրամփ, դուք փայլում եք՝ ինչպես ապագա այրի» 📍Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերիհամար։ Ավելին
🇺🇸🇦🇲🇹🇷ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի վերաբացման քայլերը 🌐 Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 🗣️ «Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։ 🔴 Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։ 🔴 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,–ասված է հաղորդագրության մեջ։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։