Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այն փաստը, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հենց Հայաստանում, այլ ոչ թե տարածաշրջանից դուրս։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Սա նշանակում է, որ խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ և կառավարում ենք այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում բարձրացվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց, ինչպես նաև սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր։
«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՞ ոչ։ Մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ միմյանց դիրքորոշումները, պլանները, ռազմավարությունները, մտահոգող հարցերը քննարկելու համար են։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հանդիպել էին հունիսի 14-ին Դիլիջանում։ Կողմերը հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդագրություն էին տարածել, ըստ որի բանակցությունների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր և ընդգծվել է երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը։