Author: Telegram

  • Մայիս ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը…

    Մայիս ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը

    https://cdn4.telesco.pe/file/c1f9486692.mp4?token=MvRniqZCTcb1lBBY69dQK3WB3umheBClSyQBIsvH_-4H5UYpFqBKI-UyQz-MmkeZf7tYVOHoNBhUYSVrTAbTabqTqxl4flvnBsH2eh8Y3h_b-tJk1bpidVHm2tzOpY7P5nLYKu2QQqL9blAboMLnQPBrIRaBSubp3Fan8gZ1d1YXIMDtw71xGTGJlo_D9_ORWZOnPpIG1UzIA2qV9xuRWFR2ysp5Q4NxZzv-CXEKoNh0Ok4pN4cuKbkGRv14CLTMt14qUdtepJxDbX79pQsKf_9ZLfPbjUYOnvNZigBcxPUvpdiczTrEhebKDPzxzDTCB1QCc2nPrbCbtUTQiqonDA

  • Կարդացեք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների այս խոսքերը: Հակատրամաբանական իրավիճակն ա…

    ‼️Կարդացեք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների այս խոսքերը:
    Հակատրամաբանական իրավիճակն այն է, երբ մշակութային հարուստ ժառանգություն, պատմություն, խորը արմատներ և իրավունքներ ունեցող կողմն ուղղակի ավիրում ու ոչնչացնում է իր ունեցածը, իսկ այդ ամենից զուրկ կողմը հորինում է դա՝ մեր հաշվին, առանց հիմքի ու հենքի։
    Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային։ Կարևորը՝ հայկական պետության և մշակույթի դեմ ուղղված վտանգի անունը դնում են «խաղաղություն»՝ դրանով իսկ փչացնելով անգամ շատ մեծ կարևորություն ունեցող այդ բառը․․․
  • ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մաս…

    ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութերԱյս մասին…

    Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութեր
    Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
  • Կառավարությունը նախատեսում է հավանություն տալ Խաղաղության խորհրդի կանոնադրությո…

    🤝 Կառավարությունը նախատեսում է հավանություն տալ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծին և այն ներկայացնել ԱԺ՝ ՍԴ եզրակացությունից հետո
    📍 Նախքան դա՝ դիմելու է Սահմանադրական դատարան՝ պարզելու կանոնադրության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը
    📍 ՍԴ-ում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը
    🌍 Խաղաղության խորհուրդը միջազգային կառույց է, որի նպատակը հակամարտություններից տուժած տարածքներում խաղաղության և կայունության խթանումն է
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Տիգրան ջան, մեկ է` Օնիկ Գասպարյանը հակահիգիենիկներին է լսելու, որոնք իրեն այնպիս…

    Տիգրան ջան, մեկ է` Օնիկ Գասպարյանը հակահիգիենիկներին է լսելու, որոնք իրեն այնպիսի խորհուրդներ են տալիս, որ թիրախավորվի, իսկ իրանք դրա վրա ինքնահաստատվեն և նման եթերներ անեն։ Թող շարունակի գահավիժել։ Մի օր հուսամ իր խորհրդատուներն իրեն կհասցնեն…
    Օնիկ Գասպարյանի բոցաշունչ առաջարկից 10 օր է անցել․ իշխանությունը մերժել է այն, իսկ ընդդիմադիր ուժերն ու լրագրողները դրա քննարկման թեման, ձևաչափը, առնվազն քննարկելի են համարել։ ԳՇ նախկին պետը, ստեղծված իրողություններով գործելու փոխարեն, շարունակում է դիրքավորվել…

  • «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակ…

    «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար (2007-2017թթ․), ապա 2017-2020 թթ․ արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։
    Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն:
    Պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցինք կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։
    Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։
  • Իրավապահ մարմնից ստաց­ված տեղեկատ­վությամբ, դեռեւս 2023 թվականին` Արցախի անկումի…

    Իրավապահ մարմնից ստաց­ված տեղեկատ­վությամբ, դեռեւս 2023 թվականին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները:
    Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների եւ, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում:
    Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել` հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի՝ Կանդազի գործով։
  • ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքե…

    ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր:

  • ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք …

    ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը, մեր տեղեկություններով, ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին» քաղաքական ուժի ցուցակում, որն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։
    Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն ունեինք, որ Քերոբյանը դուրս է գալիս «Հայաքվեից», բայց նա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ սպասում է որոշ զարգացումների։ Հիմա, երբ «Հայաքվեն» որոշել է չառաջադրվել, այլ աջակցել ընդդիմադիր ուժերին, ըստ ամենայնի` «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, Քերոբյանը վերջնական որոշում է կայացրել եւ մտել ցուցակ։
    Մեզ հետ զրույցում Ավետիք Քերոբյանն ասաց. «Երեւի թե գիտեք, թե ինչ է «Բոլորին դեմ եմ»-ը, եւ ինչ նշանակություն ունի այդ ցուցակը: Ընդամենը տեխնիկական միջոց է` ընտրություններին մասնակցելու, այդ ցուցակում որեւէ մեկը ԱԺ-ում պատգամավոր դառնալու մտադրություն, կարիք կամ հնարավորություն չունի»: