Author: Telegram

  • Ընդդիմադիր 2 խմբակցությունները մերժել են Աննա Հակոբյանի հետ հանդիպման հրավերըՎար…

    Ընդդիմադիր 2 խմբակցությունները մերժել են Աննա Հակոբյանի հետ հանդիպման հրավերը
    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրավիրել էր քննարկելու «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացը»:
    Հակոբյանի հրավերն ուղղված էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին:
  • Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վճարները մասնակի…

    ❗️Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վճարները մասնակի կհատուցվեն
    «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշեց, որ սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40 հազար դրամ։ Որքանո՞վ սա կբավարարի, որ քաղաքացիներն իրենց բնակարանի վարձավճարի հարցը կարգավորեն։
    «Մենք նշել ենք մասնակի փոխհատուցում, եթե ցանկանում են բնակվել Երևանում, որտեղ վարձավճարները բարձր են, կստացվի, որ տրվում է գումարի մի մասը, սակայն մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզային բնակավայրերում հնարավոր է տուն վարձակալել, որ տրամադրվող գումարն ամբողջությամբ ծածկի»,- ասաց Լուսինե Քոչարյանը։
    Այս ծրագրի շահառուներն այն ընտանիքներն են, որոնք փոքր կազմ ունեն, 2 կամ 3 հոգի են, կան հաշմանդամություն ունեցող անձինք կամ ընտանիքի անդամների տարիքը գերազանցում է 60 տարեկանը։ Ընտանիքում երկու անդամի դեպքում նրանց տարիքի հանրագումարը պետք է լինի 115 և ավելի, 3 անդամի դեպքում՝ 175 և ավելի։ Պարտադիր պայման է, որ նրանք ունենան ՀՀ քաղաքացիություն։
    «Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով մեր հայրենակիցների խնդրանքը։ Կան ընտանիքներ, որոնք բաղկացած են միայն հաշմանդամություն ունեցող անձանցից կամ միայն տարեց ամուսիններ են։ Նրանք ցանկություն չունեն օգտվել բնակարան ձեռք բերելու համար հավաստագրի ծրագրից, որովհետև շատ դեպքերում դժվարանում են բնակարան փնտրելը, գտնելը, առք ու վաճառքի հարցը կարգավորելը։ Ավելի շատ գերադասում են ունենալ վարձով բնակարան կամ սոցիալական բնակարան, որը տրամադրվում է անհատույց։ Այդ ամենը հաշվի առնելով մշակվեց այս ծրագիրը»,- ասաց Լուսինե Քոչարյանը։
    Ծրագրից օգտվելու համար շատ կարևոր է, որ նրանք անպայման գրանցվեն սոցիալական բնակարանի հերթացուցակում։ Դրա համար անհրաժեշտ է, որ մարդիկ ներկայանան Միասնական սոցիալական ծառայություն և դիմում ներկայացնեն այդ հերթացուցակում ընդգրկվելու համար։ Դրանից բացի, այդտեղ պետք է նաև դիմում ներկայացնեն բնակարանի հավաստագրից հրաժարվելու վերաբերյալ։ Խոսքն այն հավաստագրի մասին է, որը տրվում է Ղարաբաղից տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու համար։ Հրաժարվելու դիմումը գրելուց հետո արդեն վերը նշված ծրագրից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել housing.socservice.am հարթակի միջոցով։
    Ինչ վերաբերում է սոցիալական բնակարաններին, ապա Լուսինե Քոչարյանը նշեց, որ առկա է 200 բնակարան, որից 12-ն ազատ է։ Պետությունը ձեռնամուխ է եղել սոցիալական տների կառուցմանը։ Արդեն կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են Արտաշատում, Վանաձորում։ Կան նաև նախագծային փուլում գտնվողներ։
    https://www.youtube.com/live/txGrxPSar4Q?si=E2rqoxB6u-sNkoHU

    Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագիր

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի ասուլիսը։
    Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառում․ ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել ծրագրից։
    #news #armenia #armenpress…

  • Секретарь Совета безопасности Армении Ален Симонян 19 августа принял члена Палат…

    🇦🇲🇺🇸Секретарь Совета безопасности Армении Ален Симонян 19 августа принял члена Палаты представителей Конгресса США Абрахама Хамаде.
    В ходе встречи стороны обсудили региональные процессы, вопросы, связанные с реализацией проекта TRIPP, а также ряд других тем, представляющих взаимный интерес.
    @KarabakhRecords → подписаться на канал
  • Տնային կալանք՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբՀակակոռ…

    Տնային կալանք՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբ
    Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, թե «ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք»՝ $4000:
  • Կանդազի համար Բաքվում գլխագին են խոստանում, ՀՀ-ում՝ հետապնդվում է, զգացի՞ք տարբե…

    🔹Կանդազի համար Բաքվում գլխագին են խոստանում, ՀՀ-ում՝ հետապնդվում է, զգացի՞ք տարբերությունը, ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հարցին

  • Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել…

    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
    Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին, TRIPP նախագծին վերաբերող հարցերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
  • (LIVE) Акция в защиту Арегназ МанукянВ Ереване проходит акция протеста в поддер…

    ❗️‼️ (LIVE) Акция в защиту Арегназ Манукян
    В Ереване проходит акция протеста в поддержку арестованной Арегназ Манукян (прямое включение).
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

    Ակցիա՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի

  • Как креативно придуманоОдна из певиц армянского шоу-бизнеса — Татев Асатрян — в …

    💁🏼‍♀️Как креативно придумано
    Одна из певиц армянского шоу-бизнеса — Татев Асатрян — в очередной раз удивила поклонников. Певица готовится к своему новому сольному концерту и в рамках этого продемонстрировала настоящий экстремальный трюк.
    Татев опубликовала на своей странице в Instagram видеоролик, где, летя по воздуху, анонсирует свой предстоящий сольный концерт. Видео вызвало настоящий ажиотаж в сети: многие подписчики посчитали, что кадры созданы с помощью искусственного интеллекта.
    Чтобы развеять эти сомнения, певица опубликовала закулисные кадры со съемочного процесса, где отчетливо видно, как она в действительности поднимается в воздух с помощью дрона.
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Որքան կրեատիվ է մտածված❤️Հայկական շոու-բիզնեսի երգչուհիներից մեկը՝ Տաթև Ասատրյանը, հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին։ Երգչուհին պատրաստվում է իր նոր մենահամերգին և դրա շրջանակներում հանդես է եկել իսկական էքստրեմալ հնարքով։
    Տաթևն իր ինստագրամյան էջում հրապարակել էր հոլովակ, որտեղ, օդում թռչելով, հայտարարում է իր սպասվելիք նոր մենահամերգի մասին։ Տեսանյութն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում. հետևորդներից շատերը կարծել էին, թե կադրերը պատրաստված են արհեստական ինտելեկտի միջոցով։
    Այս կասկածները փարատելու համար երգչուհին հրապարակել է նկարահանման ընթացքի տեսանյութերը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է նա իրականում դրոնի միջոցով օդ բարձրանում։

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Ալեն Սիմոնյանը ԱԽ քարտուղարի պաշտոնում առաջին հանդիպումն է անցկացրելԱՄՆ Կոնգրեսի…

    Ալեն Սիմոնյանը ԱԽ քարտուղարի պաշտոնում առաջին հանդիպումն է անցկացրել
    ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին հետ քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերը։