Եկեղեցու միջադեպի մասնակից 18-ամյա տղային քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են հիվանդանոց2026 թ.-ի մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այցելել էր Երևան քաղաքում գտնվող Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ միջադեպ էր գրանցվել։ Անվտանգության աշխատակիցները պահանջել են եկեղեցում գտնվող հավատացյալներին հետ քաշվել, ինչին ընդդիմացել է մի քանի երիտասարդ։ Հրմշտոց է սկսվել անվտանգության աշխատակիցների ու երիտասարդների միջև։ Արդեն եկեղեցու բակում ձերբակալվել է 3 անձ՝ 18-ամյա զույգ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտնել է, թե իրեն ձերբակալել են եղեղեցում Նիկոլ Փաշինյանի «աչքերի մեջ նայելու» համար։
📌 Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
🔗 Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
Եկեղեցու միջադեպի մասնակից 18-ամյա տղային քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են հիվանդանոց
Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ, դեռ ներս չմտած, գիտակցությունը կորցրել է և տեղափոխվել հիվանդանոց։ Տղայի մայրը…