Author: Telegram

  • Премьер-министр и высокопоставленные должностные лица участвуют в богослужении в…

    🇦🇲Премьер-министр и высокопоставленные должностные лица участвуют в богослужении в церкви Святого Григория Просветителя в Ереване.

  • Католикос всех армян вознёс молитву в защиту Армении и Арцаха…

    ❗️Католикос всех армян вознёс молитву в защиту Армении и Арцаха

  • ԱՄՆ-ը պնդում է՝ Սուլեյմանիի հարազատներին զրկել է բնակության իրավունքից․ Իրանը հե…

    ԱՄՆ-ը պնդում է՝ Սուլեյմանիի հարազատներին զրկել է բնակության իրավունքից․ Իրանը հերքում է նրանց կապը
    Իրանի Ղոդս ուժերի հանգուցյալ գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանիի զարմուհին և նրա դուստրը զրկվել են ԱՄՆ մշտական բնակության իրավունքից, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։
    Սուլեյմանին առաջնորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտաքին թևը 1998-ից մինչև 2020 թվականին ԱՄՆ զինուժի կողմից իր սպանությունը՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։
    Ըստ Պետքարտուղարության՝ Համիդե Սուլեյմանի Աֆշարը դստեր հետ ձերբակալվել է ապրիլի 3-ի գիշերը։ Մինչև վերջնական որոշման կայացումը՝ արդյոք նրանք պետք է լքեն ԱՄՆ տարածքը, կանայք կպահվեն ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունում։
    Իրանի լրատվական դաշտում, սակայն, շրջանառվել է Քասեմ Սուլեյմանիի դստեր՝ Զեյնաբ Սուլեյմանիի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ում ձերբակալված կանայք որևէ կապ չունեն իր հոր հետ։
  • ….Հիրավի, Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բա…

    ….Հիրավի, Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու՝ աշխարհը, և իրականացվելու՝ համընդհանուր խաղաղության ու անվտանգության արդար հույսերը։ Աշխարհի խառնաշփոթում, սակայն, թվում է, թե խլացել են առաքյալի հորդորն ու ավետարանական պատգամները, և Աստծո արարչագործությունը անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անօրինություններով, մարդկության կյանքն ալեկոծվում ու խորտակվում է հակամարտություններով, թշնամանքով ու պատերազմներով։
    Բարօր ու արդար աշխարհ հաստատելու համար ներկա բազմադեմ սպառնալիքների պայմաններում ազգերն ու պետությունները առավել նախանձախնդրությամբ պիտի հետամուտ լինեն Բարձրյալ Աստծո կամքին՝ հաղթահարելու համար առկա ծանր փորձությունները, ամրապնդելու հիմքերը համամարդկային համերաշխության, խաղաղ համակեցության և արդյունավոր գործակցության։
    Համընդհանուր այսպիսի ջանքերով է, որ ժողովուրդներն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել»,- ինչպես ազդարարում է մարգարեն (Եսայի 2․4)։
    Սիրելիներ, արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։
    Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։
    Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում Եկեղեցու նկատմամբ։
    Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր։ Եկեղեցին Աստծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելությամբ խաղաղության, եղբայրսիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ Հարության անլռելի քարոզիչը։ Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում՝ իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական և ազգային անդաստանը՝ կորստաբեր ճանապարհներից։
    Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, Եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով։
    Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները։
    Արդ, սիրելիներ, Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։
    Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը…
    Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
    Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
    Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոս
    Հ.Գ. տեսանյութն ամբողջական քարոզի` ստորև
    👇
    https://youtu.be/i9cWZuPD4X0?si=q_5Nrw1POO7wlkU5

  • “Позор тебе, вероотступник!”- Женский голос припечатал попа Жамкочяна- одного из…

    “Позор тебе, вероотступник!”-
    Женский голос припечатал попа Жамкочяна- одного из попов отступников в арсенале пашиняна, осквернившего святую Литургию самодеятельностью вместо проповеди.
    На «службе» присутствуют сам бес, свадебный президент Хачатурян, глава МИД Мурзилка, министр гробороны Папикян и другие рюкзаки.

  • Իշխանությունը կեղծ ու շինծու մեղադրանքով բռնաճնշումներ է իրականացնում Եկեղեցու ն…

    Իշխանությունը կեղծ ու շինծու մեղադրանքով բռնաճնշումներ է իրականացնում Եկեղեցու նկատմամբ․ Վեհափառ
    ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Самая яркая комета года исчезла — ее поглотило Солнце. ИКИ РАН сообщили, что лет…

    Самая яркая комета года исчезла — ее поглотило Солнце.
    ИКИ РАН сообщили, что летучие вещества кометы рассеялись в солнечной короне, а крупные фрагменты могли упасть прямо на поверхность звезды.
    Подписаться на Анив Армения

  • Боль становится глубже из-за нарушения прав армян Арцаха — Католикос Всех армян….

    Боль становится глубже из-за нарушения прав армян Арцаха — Католикос Всех армян.
    Наш народ лучше всех знает ценность мира и безопасности. Об этом заявил Католикос всех армян Гарегин II  во время Пасхальной литургии.
    «Скорби и раны, которые мы перенесли, еще свежи, и боль от них усугубляется нарушением прав армян Арцаха, незаконным заключением в тюрьму наших соотечественников, находящихся в заложниках. Боль становится глубже, когда игнорируются и искажаются заветные ценности, применяется произвольное и избирательное правосудие, а власти подавляют церковь ложными и сфабрикованными обвинениями», — сказал Католикос.
    Telegram-канал: t.me/Armenian_Life

  • Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում՝ իր զավակներին զերծ պա…

    🔹Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում՝ իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական և ազգային անդաստանը՝ կորստաբեր ճանապարհներից, ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը

    📌«Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել Եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով։ Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները»,-նշել է Վեհափառը։
  • «Ամոթ ձեզ, տիրադավ». Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Երևանի Սբ. Գրիգոր Լուսավ…

    ⚡️⚡️⚡️«Ամոթ ձեզ, տիրադավ». Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում միջադեպ գրանցվեց
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք