Նախիջևանում թուրքական կապիտալի ներգրավվածության մեծացումը և բնակչության թվի հնարավոր աճը կարող է նվազեցնել Իրանի ներկայության նշանակությունը. Արամ Շահնազարյան■ Եթե տնտեսական ազատ գոտին դառնա ավելի լայն աշխարհաքաղաքական նախագծերի հարթակ, Թուրքիան և Ադրբեջանը կկարողանան ամրապնդել իրենց ներկայությունն Իրանի սահմանների մոտ՝ ձևավորելով ենթակառուցվածքային և տնտեսական ճնշման նոր շղթա։ Թեհրանը, որը զգուշանում է իր հյուսիսային սահմաններին ցանկացած երկկողմ կամ բազմակողմ համաթուրքական նախաձեռնության խորացումից, նման զարգացումները դիտում է՝ որպես իր ռազմավարական և անվտանգային միջավայրի աստիճանական փոփոխության ընդգծված ազդակ։
…Թեհրանն ակնհայտորեն չի ցանկանում, որ Նախիջևանը վերածվի այնպիսի հարթակի, որտեղ իր շահերը երկրորդական կդառնան։
■ Թեհրանն ակնկալում է, որ Երևանը կպահպանի ռազմավարական հավասարակշռվածությունը՝ չթույլատրելով տարածաշրջանում ՆԱՏՕ-ական ներկայության որակական աճ։
■Ռազմական և անվտանգության ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության մակարդակը չափազանց ցածր է։։ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող աճող վտանգների պայմաններում Հայաստան–Իրան քաղաքական, ռազմական և անվտանգային համագործակցության շուրջ ամբողջական, իրավաբանական ուժ ունեցող պայմանագրի ստորագրումը ոչ թե ընտրություն է, այլ՝ կենսական անհրաժեշտություն։
Նախիջևանում թուրքական կապիտալի ներգրավվածության մեծացումը և բնակչության թվի հնարավոր աճը կարող է նվազեցնել Իրանի ներկայության նշանակությունը.…
Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ, պահեստազորի բրիգադի գեներալ Դանիել Գոլդը: