Պրոիշխանական կայքերը մանիպուլացրել են Սամվել Կարապետյանի ուղերձըԱպրիլի 7-ին տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա ուղերձը, որում քաղաքական հայտ ներկայացրած գործիչն անդրադարձել է ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը:
Այս հայտարարությունից հետո պրոիշխանական
medianews.site կայքը գրել է.
«Զուգահեռ թվարկելով ու հուշելով, թե ինչեր կարող է անել Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար՝ օրինակ գազի գնի թանկացում, Ռուսաստանում սեզոնային աշխատող հայերի նկատմամբ ճնշումներ, Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական մթերքների վրա սանկցիաներ․․․ Փաստացի այս կերպ ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը հուշում և կոչ է Ռուսաստանին, թե ինչ քայլերի դիմեն, ինչպես ճնշեն Հայաստանին ու հայ ժողովրդին, որպեսզի Հայաստանում ընտրությունների արդյունքը լինի Ռուսաստանի սրտով» (ընդգծումները «Հետքինն» են)։ Նյութը ևս այդպես է վերնագրված՝ «Սամվել Կարապետյանը հուշում, կոչ է անում Ռուսաստանին թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը»:
💡 Ինչպես տեսնում ենք Կարապետյանի ուղերձ-հայտարարության մեջ, այն ուղղված է ԱԺ առաջիկա ընտրությունների մասնակից ընտրողներին, և դրանում Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված խոսք, առավել ևս կոչ չկա: Կարապետյանն, արձանագրելով գազի ներկա գնի, Ռուսաստանում աշխատող հայերի, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման գործոնները, հարցադրում է անում, թե ինչ են անելու ՀՀ իշխանությունները, եթե Ռուսաստանն արգելքներ կիրառի:
📌 Ընդ որում՝ ԵՄ-ի հետ մերձեցման ֆոնին նման ազդակ-զգուշացումներ հնչել են թե՛ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ անմիջապես ՌԴ նախագահի կողմից, թե՛ դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, այսինքն՝ Կարապետյանի ուղերձից ավելի վաղ:
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
Պրոիշխանական կայքերը մանիպուլացրել են Սամվել Կարապետյանի ուղերձը
Ապրիլի 7-ին տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա ուղերձը, որում քաղաքական հայտ…