🔸 Բաքուն հատուկ մեխանիզմ է ստեղծում, որի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց իրենց ինքնությունը բացահայտելու,
տեղեկատվություն տրամադրել ղարաբաղյան պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ։💬 Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Շարաֆաթ Հասանովը։
🗣 «Տրամադրված տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ այն տրամադրած անձը որևէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ |
azatutyun.am|