🇦🇲 Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀ կառավարությունը ժողովրդավարությունը պաշտպանելու համար կհենվի ժողովրդավարության և դրա կողմից տրամադրվող մեխանիզմների վրա. Արարատ Միրզոյան
🗣️ «
Մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն։ Եվ նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների, նրանք ցանկանում են խաթարել մեր ինքնիշխանությունը, խաղաղության և ժողովրդավարության ձգտումը, և ցանկանում են մեզ վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավարին»-,
ասել է ԱԳ նախարարը։
❓ԵԽԽՎ սոցիալիստների խմբակցության պատգամավորի հարցին, թե ինչով կարող է օգտակար լինել ԵԽԽՎ-ն Հայաստանին՝ ընտրական գործընթացներում հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար, Միրզոյանն
ասել է՝ հիբրիդային հարձակումների համատեքստում կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենցաղավարության մի մասն են դարձել. «Այս հեղինակավոր մարմինը կանգնելով Հայաստանի ու նրա ժողովրդավարության կողքին, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ
կարող է գալ մեր երկիր և տեղում ծանոթանալ իրավիճակին»։ |
armenpress.am|