Բագրա՞տ, էս ի՞նչ մի խառնվել եք իրար, գիշերվանից էլ նյութեր եք գրել տալիս ու կաթողիկոսի վրա բարդում, էլ բարոյախրատական ճառեր եք գրել տալիս, հիմա էլ եկել չորով ասում եք` սուտ է: Ասենք` էդքան մարդ ինձ հետ զրույցում հաստատել է, որ ճիշտ է, Աղազարյանն էլ ձայնագրությամբ է հաստատել, հիմա դուք` ձեր օֆիսով, ամբողջ գիշեր չքնեցիք, ու առավոտ զարթնեցիք ու որոշեցիք հենց էնպես` օդի մեջ ասել, թե իբր սուտ է:
Ինձ մարդիկ բառացի հաստատում են, որ ճիշտ է, դուք` էդ ձեր «ճշտի օֆիսով» ասում եք սուտ է:
Ուրեմն ուշադիր ականջիդ օղ արա, Բագրատ, ես երբեք, լսու՞մ ես, երբեք սուտ բան չեմ գրում, կարող է մի բան սխալ իմանամ, լրիվ ճշտեմ ու շտապեմ հրապարակել, վերջում շտկեմ, բայց չեղած բանը երբեք չեմ հորինի ու գրի: Իսկ սուտ խոսելը ձեր մոտ է, որ գենետիկ է ոնց որ: 2021 թվի նախընտրական շրջանից սկսած` միայն ստում եք ու սուտ խոստումներով կերակրում ձեր հետևորդներին ու նաև էն անբարո, քֆուրչի զոմբիներին, որին լարել քսի եք տվել վրես: Այ էդ ա ձեր մակարդակը, այ էդ պիղծ ու փնթի ֆեյքերի և իրական «աջարակից» անբարոյականի ծնունդների հույսին եք մնացել դուք` ձեր ամբողջ թիմով, որ Նիկոլի դեմ պայքարելու դուխ և ռեսուրս չունեք, ստիպված իմ նման մարդկանց դեմ եք ձեր զբռոդով պայքարում:
Նորից եմ ասում` ականջներիդ օղ արեք ու ինձ չխառնեք ձեր փողով ստատուսչիների հետ, իսկ էդ իմ անձին ու ընտանիքին ուղղված ամեն մի հայհոյանքի պատասխանը դուք ձեր օֆիսով ու թիմով եք տալու:
Հ.Գ. Մի բան էլ. բա ասում էիր` դու լրատվամիջոց չես, բա հիմա էդ ի՞նչն ես իմ գրածի հերքում, եթե ինձ լրատվամիջոց չես համարում: Ոնց որ խառնել ես մի բան, պարոն Բագրատ, մի հատ դուրս եկեք 98 թվի ձեր ամպլուայից ու կողմնորոշվեք` վերջը դուք ո՞վ եք և ի՞նչ եք ուզում:
Այո, մի առիթով զրուցում էինք Սրբազանի հետ, և էդտեղ ինքը նշեց, որ նամակ է ուղարկել Քոչարյանի պատգամավորների միջոցով, բայց ո´չ պատասխան է ստացել, ո´չ հրապարակվել է. Հովիկ Աղազարյան Միքայել Սրբազանի` «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և Ռոբերտ Քոչարյանին ուղղված…