«Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ․ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի վերահսկողության ներքո, և մենք գնում, տեսնում ենք, որ այնտեղ, ասենք՝ 2016 թվականին, մեծ մզկիթ է կառուցվել։ Մեր արձագանքն ի՞նչ պետք է լինի», — լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետը՝ անդրադառնալով Ստեփանակերտում ավերված եկեղեցիներին։
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնա մեր վերահսկողության ներքո, և տեսնենք, որ այնտեղ մզկիթ է կառուցվել, մենք ի՞նչ պետք է անենք։ Երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան, պետք է հասկանանք, որ խոսքը որոշակի չափանիշների համապատասխանող հուշարձանի մասին է։ Կարող է պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են», — հավելել է նա:
https://www.azatutyun.am/a/batsarik-lousankarner-lernayin-gharabaghoum-kandvel-en-tachar-ev-ekeghetsi/33744098.html
Բացառիկ լուսանկարներ. Լեռնային Ղարաբաղում քանդվել են տաճար և եկեղեցի
«Ազատություն» ռադիոկայանի կողմից ստացված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղում քանդվել են երկու խոշոր քրիստոնեական հուշարձաններ։