💥 Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Լոնդոնն ու Փարիզը ցանկանում են ռազմաբազաներ կառուցել ամբողջ Ուկրաինայում եւ ստեղծել ռազմական պահեստներ Ուկրաինայի զինուժի համար: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ հայտարարել է, որ հրադադարից հետո հազարավոր ֆրանսիացի զինվորականներ կարող են տեղակայվել Ուկրաինայում:
Այդ հայտարարությունները հնչել են Փարիզում այսպես ասած «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպումից հետո:
Եթե կա այդպիսի մտադրություն, ապա պարզ է, որ այդ մտադրությունը արդեն իսկ կլինի հրադադարի եւ առավել եւս կարգավորման խոչընդոտ, քանի որ Ռուսաստանը հազիվ թե համաձայնի Ուկրաինայում բրիտանական եւ ֆրանսիական ռազմական ներկայության, կամ որեւէ այլ ռազմական ներկայության:
Ավելին, ուզում եմ հիշեցնել, որ Ուկրաինայի հարցում ռազմական գործողությունների անցման առանցքային պատճառներից կամ խթաններից մեկն էլ այն էր, որ 2021 թվականին Կիեւը երկու ծովային ռազմակայանի կառուցման համաձայնություն էր կնքել Լոնդոնի հետ: Այդ երկու ռազմակայաններից մեկը լինելու էր Ազովի, մյուսը՝ Սեւ ծովում:
Իրավիճակը պատկերացնելու համար դիմենք վերջին թարմ օրինակին՝ Վենեսուելային: ԱՄՆ հատուկ գործողությունից հետո պետքարտուղար Ռուբիոն եւ նախագահ Թրամպը հայտարարում էին, որ թույլ չեն տա, որպեսզիօ Վենեսուեալան իրենց աշխարհաքաղաքական հակառակորդներին բերի ռեգիոն:
Պատկերացնենք, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օրինակ, կամ օրինակ Իրանը, ռազմակայաններ են կառուցում Կարիբյան ծովում, կամ Մեքսիկական ծոցում: Ինչպիսի՞ն կլինի դրա դեմ ԱՄՆ արձագանքը:
Նույն կերպ պարզ է, որ Ազովի եւ Սեւ ծովերում բրիտաննական ռազմակայանները անհանդուրժելի էին լինելու Ռուսաստանի համար:
Հետեւաբար, երբ Լոնդոնը, Փարիզը, կամ այսպես ասած «Ցանկացողների կոալիցիան» ընդհանրապես հայտնում է Ուկրաինայում ռազմական ներկայության մտադրություն, դա ըստ էության այլ բան չէ, քան խոչընդոտի առաջքաշում՝ ուկրաինական կարգավորման որեւէ գործընթացում:🇺🇸🇷🇺🇬🇧🇫🇷🇪🇺🇨🇳